Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ

Ուժերի դասավորությունը փոխվում է ռեգիոնում. ինչ պետք է անի Հայաստանը

Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգները Իրանի զինված ուժերի էլիտար կորպուսը, որը կոչվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս, ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։ Թեհրանը հանդես է եկել հայելային պատասխանով, ԱՄՆ զինված ուժերի Մերձավոր Արևելքի գոտում տեղակայված կենտրոնական հրամանատարությունը, իր բոլոր մասնաճյուղերով հանդերձ, ճանաչելով ահաբեկչական կազմակերպություն։ Այսպիսով, երկուստեք պետական ռազմական կառույցները դրեցին նույն հարթակի վրա, ինչ ասենք «Իսլամական պետություն»-ն է։

Սա, ինչ խոսք, չի կարող չառնչվել Հայաստանի հետ։ Նախ, որ Իրանը մեր հարևանն է, և ցանկացած սրացում Իրանի հետ կապված, ազդում է նաև մեզ վրա և բացի այդ, այս քայլերը բերում են Մերձավոր Արևելքում ընդհանուր իրադրության լարման, իսկ Սիրիայում մենք ունենք ութսուն հոգանոց զորակազմ, և արդեն հայտնի է, որ մեր սակրավորները արդեն տասը հազար քառակուսի մետր տարածք ականազերծել են, հանգամանք, որի հանդեպ ռուսական մամուլն, օրինակ, չափազանց մեծ դրվատանքով է խոսում։ Սրան զուգահեռ, Պաղեստինի վարչապետը հանդիպել է ռուսական դեսպանի հետ և պաշտոնապես օգնություն խնդրել Մոսկվայից՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործում։

Առհասարակ, փորձը ցույց է տալիս, որ Արևելքը, կապ չունի՝ դա Ասիական Արևելքն է, Արաբական Արևելքը, թե հետխորհրդային տարածքը, որքան էլ դիտարկվեն վեստերնիզացիայի թիրախ, միևնույնն է՝ ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք անհնարին է փոխել արևմտյան արժեքներով և սկզբունքներով։ Այսինքն, Արևմուտքը, որքան էլ փորձի հենց Մերձավոր Արևելքը պահել իր կողքին, միևնույնն է՝ կան անհամապատասխանություններ, որոնք հնարավոր չէ աչքաթող անելը կամ համահարթեցնելը և պետք է հարգել, իսկ ռուսների դեպքում նկատվում է տեղային առանձնահատկությունների հանդեպ հարգանք, ինչը կարող է բերել Մերձավոր Արևելքում ուժերի հարաբերակցության փոփոխության։

Այս փոփոխություններին Երևանն ուղղակի պարտավոր է համարժեքորեն արձագանքել։ Ժողովրդավարացումը ժողովրդավարացում, սակայն պետք է հասկանանք, որ Հայաստանը երբեք չի կարող լինել Վրաստան ռեգիոնում, որովհետև հենց Վրաստանը դա թույլ չի տա։ Բացի այդ, Եվրոպան փոխում է իր դեմքը և ինտերնացիոնալիզմին գալիս են փոխարինելու ազգային ուժերը։ Ամերիկան էլ, կարծես թե, առանձնապես չի ցանկանում խառնվել մեր գործերին։ Մեզ համար, ուրեմն, գլոբալ ուժային կենտրոններից ամենանպատակահարմարը ռուսական կենտրոնի հետ հարաբերությունների բարելավումն է՝ իրական բարելավումը և ոչ թե պոպուլիստական, քանի որ հակառակ պարագայում, աշխարհի նոր վերադասավորությունների փուլում նաև Հայաստանն ունի հարատևությունը պահպանելու խնդիր։

NEWSPRESS.am