Կարո՞ղ ա ասել եմ՝ Մալդիվյան կղզիները պարանով քաշեք-բերեք Հայաստան, հորդորել եմ օրենքը կարդալ. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչ իմանայի...
Չէ, ամենևին էլ սիրված հայտնի երգը նկատի չունեմ...
Ինչ իմանայի, որ Սահմանադրություն կարդալու հորդորս երկրաշարժ է առաջացնելու առանձին պատգամավորների մոտ:
Լավ, ես չեմ հասկանում, թե էտ ի՞նչ եմ հորդորել, որ ըտենց խառնվել են իրար: Կարող ա՞ ասել եմ՝ որ, որպես տնտեսական հեղափոխության առաջին քայլ, Մալդիվյան կղզիները պարանով քաշեք-բերեք Հայաստան:
Ընդամենը հորդորել եմ (քանի որ Սահմանադրության տեքստը խեղաթյուրվեց օրենքի նախագծի հարակից զեկուցող «իմքայլականի» կողմից) Ազգային ժողովի թիվ մեկ ամբիոնից ելույթ ունենալուց առաջ կարդալ օրենքը...
Այ հիմա եմ հասկանում, որ առանձին պատգամավորների համար հիշյալ հանգստավայրը պարանով Հայաստան բերելն ավելի դյուրին գործ է, քան իր երկրի Սահմանադրությունն ընթերցելը...
Կներեք, տաքսին սպասում է, ես գնացի)))...»,- գրել է պատգամավորը:
Գևորգ Պետրոսյանի ելույթը՝ տեսանյութում