Բուխման եղբայրները՝ աշխարհի միլիարդատերերի ցանկում. Bloomberg
Դմիտրի և Իգոր Բուխման եղբայրները Ռուսաստանից հայտնվել են աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում: Ցանկը կազմել է Bloomberg-ը:
Բուխման եղբայրները զբաղվում են համակարգչային խաղերի ստեղծմամբ, նրանց է պատկանում Playrix Holding Ltd ընկերությունը: Ընկերության տարեկան շահույթը կազմում է 1.2 միլիարդ դոլար:
Այս տարվա սկզբին չինական ընկերություններից մեկը փորձում էր գնել Playrix Holding Ltd ընկերությունը 3 միլիարդ դոլարով, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան, և գործարքը չիրականացվեց:
Bloomberg-ը եղբայրներից յուրաքանչյուրի կարողությունը գնահատել է 1.4 միլիարդ դոլար: