Կիլիան Մբապեի ու Թոմաս Տուխելի հարաբերությունները լարված են
Ինչպես տեղեկանում ենք ֆրանսիական սպորտային պարբերականներից, «ՊՍԺ»-ի մարզիչ Թոմաս Տուխելի ու թիմի առաջատար Կիլիան Մբապեի հարաբերությունները լարված են:
Ըստ կայքերի՝ նախորդ տուրում փարիզյան թիմի կրած պարտությունից հետո Մբապեն նշել է, որ թիմը խաղում էր սիրողական ֆուտբոլ և այդ ամենը դուր չի եկել Տուխելին: Տուխելն էլ որոշել է պատժել Մբապեին, և նա չի ընդգրկվել Ֆրանսիայի առաջնության՝ առաջիկա տուրի խաղի հայտացուցակում:
Ընդգծենք, որ մրցաշրջանի սկզբում ևս Տուխելի ու Մբապեի հարաբերությունները լարված էին: