Կմնա՞, թե՞ կհեռանա «Յուվենտուս»-ից. Մասիմիլիանո Ալեգրին որոշում է կայացրել
Ինչպես տեղեկանում ենք իտալական սպորտային կայքերից, Թուրինի «Յուվենտուս»-ի մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին չի հեռանա ակումբից և կմնա թիմում:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ Ալեգրին ամռանը կհեռանա ակումբից: Չեմպիոնների լիգայում «Այաքս»-ից կրած պարտությունից հետո Ալեգրին հարցազրույցում նշել է, որ «Յուվենտուս»-ի նախագահին ասել է՝ կմնա ակումբում:
Ընդգծենք, որ տարվա սկզբին իտալական կայքերը նշում էին, որ Չեմպիոնների լիգայի գավաթի ձախողման դեպքում Ալեգրին կհեռացվի ակումբից: