Ամեն հիմնավորում սպասում էի, բայց ոչ այն, որ կառավարությունը օպտիմալացնում եք ինտուիցիայով. Մանե Թանդիլյան (տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նկատում է, որ կառավարության կառուցվածքի փոփոխության հետ կապված ամեն հիմնավորում սպասում էր, բայց ոչ այն, որ դա ինտուիցիայի արդյունք է:
«Այսինքն` որևէ հաշվարկ, որևէ տեսլական, պատկերացում չէ, այլ ինտուիցիա է. զարմանալի է»,- ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց պատգամավորը:
Նա հարց ուղղեց կառավարության ներկայացուցիչներին, թե արդյոք սա՞ է այն օպտիմալացումն ու արդյունավետությունը, որի մասին անընդհատ խոսվում է:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է կառավարության կառուցվածքային փոփոխության հարցը, որի արդյունքում կլուծարվեն նախարարություններ ու կկրճատվեն աշխատողներ:
Մանրամասները՝ տեսանյութում