Կառավարությունում չգիտեն՝ որքան գումար կխնայեն օպտիմալացման արդյունքում, բայց կրճատում են (տեսանյութ)
ԱԺ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հարց ուղղեց զեկուցող Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, թե՞ որքան գումար է նախատեսում կառավարությունը տնտեսել կառուցվածքային փոփոխության արդյունքում:
«Պարոն նախարար, կոնկրետ ասեք` որքան գումար եք տնտեսելու»,- հարցրեց պատգամավորը:
Արձագանքելով՝ Արտակ Զեյնալյանը նկատեց, որ դեռևս պարզ չէ, բայց կառավարության օպտիմալացմամբ նախատեսում են ավելի արդյունավետ աշխատանք:
«Դա հիմա հնարավոր չէ հաշվարկել»,-ասաց նա:
Նկատենք, որ ԱԺ-ն քննարկում է կառավարության օպտիմալացման հարցը, որի արդյունքում կլուծարվեն նախարարություններ և կկրճատվեն աշխատատեղեր:
Մանրամասները՝ տեսանյութում