Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացավ ԵԱՏՄ անդամ և գործընկեր երկրների քաղաքական ուժերի կլոր սեղանը (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քաղաքական կուսակցությունները հանուն եվրասիական համագործակցության» կլոր սեղանը:
Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ անդամ 5 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի, ինչպես նաև Սերբիայի, Վիետնամի և Տաջիկստանի քաղաքական կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչները:
Իր ելույթում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է փետրվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Սոչի կատարած այցի շրջանակում Ռուսաստանի Դաշնության ներդրումային համաժողովում իր արած առաջարկը հատուկ ԵԱՏՄ երկրների համար Հայաստանում ազատ տնտեսական գոտի ձևավորելու մասին:
«Այո՛, մենք պետք է կարողանանք ստեղծել համատեղ ձեռնարկություններ, միասին աշխատել»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում