Չիլիում ինքնաթիռն ընկել է տան վրա. կան զոհեր
Չիլիում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա, որի հետևանքով վեց մարդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Պուերտո-Մոնտ քաղաքում:
Տունը, որի վրա ընկել է թեթև շարժիչով ինքնաթիռը, ամբողջովին այրվել է, հարևան տունը հաջողվել է փրկել կրակի ճիրաններից:
Նախնական տվյալներով՝ բոլոր զոհերն ինքնաթիռի ուղևորներն են եղել: Մեկ հոգի, ով այդ պահին տան շրջակայքում է եղել, վիրավորում է ստացել:
Վթարի պատճառների մասին դեռևս չի հայտնվում: