Charlie Hebdo-ն ծաղրել է Էմանուել Մակրոնին ու Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը
Հանրահայտ Charlie Hebdo պարբերականն այսօրվա իր համարի շապիկին տեղադրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ծաղրանկարը՝ գլխին այրվող Փարիզի Աստվածամոր տաճարը:
Նկարի տակ գրված է մեկ բառ՝ «բարեփոխումներ»: Հիշեցնենք, որ
Charlie Hebdo-ն հայտնի է իր ծաղրանկարներով, որի պատճառով բազմիցս սուր քննադատությունների է ենթարկվել:
2015 թվականին այն բանից հետո, երբ պարբերականը հրապարակեց Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, պարբերականի փարիզյան գրասենյակի վրա ահաբեկչական հարձակում եղավ, ինչի հետևանքով 12 հոգի սպանվեցին, որոնցից երկուսը՝ ոստիկաններ, մյուսները պարբերականի աշխատակիցներ: