Անդրեյ Ղուկասյանի թիմակիցները մեր մեքենաները բռնի կտեղափոխեն ՃՈ տուգանային հրապարակ. Նարինե Ավետիսյան
Այսօր, ապրիլի 17-ին, «Լոռի TV» հեռուստաընկերության տնօրեն Արմեն Սախլյանի և գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի մեքենաները կտեղափոխվեն ՃՈ տուգանային հրապարակ:
Այդ մասին գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում:
«Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի թիմակիցները իմ և մեր տնօրեն Արմեն Սախլյանի ավտոմեքենաները բռնի, ոստիկանական ուժերի և էվակուատրի միջոցով կտեղափոխեն ՃՈ տուգանային հրապարակ:
Պատճառը չթույլատրված վայրում կայանելն է, վայրն էլ՝ Լոռի TV-ի բակը, մայթը, որը շատ լայն է ու մեր կայանելը ծառի տակ տասնամյակներ չի խանգարել հետիոտնին, նույնիսկ թևանցուկ մի քանի հոգու... Միայն չգիտեմ, վարորդների՞ն էլ են նման դեպքերում ձերբակալում, թե՞ միայն ավտոմեքենան:
Ափսո՛ս, Դավիթ Պապոյանը հեռացրեց գրառումը և լուսանկարները, թե չէ մեծ սիրով կկիսվեի: Այս մարզի կարգազանցը մենք ենք: Վաղը որ անհասանելի լինեմ՝ իրար իմաց տվեք, ինչքան չլինի ձեր լրագրողն եմ»,-գրել է Նարինե Ավետիսյանը: