Այո կամ ոչ. 2008-ին սահմանադրական կարգը տապալվե՞լ է. Հրաչյա Հակոբյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուին (տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովը քննարկում է ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ընտրության հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե նրա գնահատմամբ 2008թ. մարտի 1-ին Սահմանադրական կարգը տապալվե՞լ է, թե՞ ոչ:
Հովհաննիսյանը նախ նշեց, որ մանրամասն ծանոթ չէ գործի նյութին, ապա ավելացրեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցույցերը ցրելու ժամանակ զոհվել է 10 մարդ, թույլ է տալիս ենթադրելու, որ պետության գործողությունները, ամենայն հավանականությամբ, չեն եղել համաչափ:
«Այդ տեսանկյունից՝ չեմ կարող բացառել, որ 2008 թ մարտի 1-ին տղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում»,- ասաց Հովհաննիսյանը:
Հակոբյանն արձագանքեց, որ ակնկալում է «այո» կամ «ոչ» պատասխանը, սակայն Հովհաննիսյանի պատասխանը նույնն էր:
Մանրամասները՝ տեսանյութում