Ջենարո Գատուզոյի ամենասիրելի ֆուտբոլիստը կարող է ամռանը հեռանալ «Միլան»-ից
Իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիեն ամռանը 35 միլիոն եվրոյի դիմաց կարող է հեռանալ ակումբից։ Այդ մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից:
Ըստ կայքի՝ ակումբն ունի ֆինանսական խնդիրներ և 35 միլիոն եվրոյի դիմաց պատրաստ է բաժանվել Կեսսիեյից։
Կեսսիեն համարվում է թիմի առաջատարներից մեկը և թիմի մարզիչ Գատուզոյի սիրելի ֆուտբոլիստներից մեկը։ Մի շարք իտալական կայքեր նշում են, որ Կեսսիեն չի լքի թիմը, եթե դա չուզենան թիմի ղեկավարները։