«Ռեա՞լ», թե՞ «Յուվենտուս»․ «Տոտենհեմի» առաջատարն ընտրություն է կատարել
Լոնդոնի «Տոտենհեմ»-ի առաջատար Քրիստիան Էրիկսենն ընտրություն է կատարել իտալական ու իսպանական գրանդ ակումբների միջև և ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։ Այդ մասին տեղեկացնում են իսպանական սպորտային պարբերականները:
Էրիկսենին ընտրության հարցում ոչ ոք չի օգնել և դանիացի ֆուտբոլիստն ինքն է որոշել, որ ցանկանում է խաղալ իսպանական գրանդ ակումբում։
Էրիկսենի ծառայություններով հետաքրքրված էր նաև անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն, սակայն իսպանական պարբերականները վստահեցնում են, որ դանիացի կիսապաշտպանը կտեղափոխվի Իսպանիա։