Ձեր առջև կանգնած է մի մարդ, ով առաջին անգամ 2004-ին ա ծեծ կերել․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում իրավիճակը լարված էր․ փոխադարձ վիրավորանքներ ու լեզվակռիվ, որը սակայն ամենևին էլ աշխատանքային կոչվել չէր կարող։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իրավիճակը շտկելու համար վարման կարգով ելույթ ունեցավ։ Նա նկատեց, որ տեղի ունեցող բանավեճերի իմաստը չի տեսնում։
Միրզոյանը, դիմելով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին, նկատեց, որ նրա դիտարկումը ճիշտ է, որ պատգամավորներն իրավունք չունեն որևէ խմբակցության կողմից առաջ քաշված նախաձեռնությունն անհեթեթ անվանել։ Միևնույն ժամանակ ընդգծեց, որ դա ամենևին էլ հիմք չի տալիս Զոհրաբյանին ասելու, որ այդ պատգամավորներն անցած հետագիծ չունեն և պատահական են հայտնվել ԱԺ—ում։
«Տիկին Զոհրաբյան, ես, իհարկե, շատ եմ հարգում Ձեզ, բայց շատերը տարիներով բողոքի ակցիաներ են իրականացրել և, հավատացեք, շատ ավելին են արել, քան այն ժամանակ ԱԺ-ում նստածներից շատերը։ Օրինակ՝ Ձեր առջև կանգնած է մի մարդ, ով առաջին անգամ 2004-ին ա ծեծ կերել»,- ասաց Միրզոյանը՝ հիշեցնելով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումները։
Մանրամասները՝ տեսանյութում