Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ. Սուրենյան
Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ վաղը սպասվում են ինտենսիվ անձրևներ:
«Հիշեցնում ենք, որ վաղը, հատկապես առավոտյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ»,- գրել է նա։
Նշենք, որ Սուրենյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նվազելու է և անձրևներ են սպասվում: