Հայտնի է Բրիտանիայի ամենահարմարավետ քաղաքը
Բրիտանական Սոլսբերի քաղաքը, որն առավել հայտնի է ռուսական գաղտնի ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա աղջկա թունավորման դեպքով, ճանաչվել է Բրիտանիայում ապրելու համար ամենահարմարավետ քաղաքը:
Չնայած այն հանգամանքին, որ մեկ տարի առաջ քաղաքի խանութներն ու փողոցները գրեթե դատարկ էին (թունավորման դեպքից հետո շատերը խուսափում էին մեկնել այդ քաղաք), սակայն Սոլսբերին եղել և մնում է ամենալավ ու տեսարժան քաղաքներից մեկը, իսկ քաղաքի մայր տաճարը համարվում է պատմամշակութային հուշարձան:
Սկրիպալների դեպքից մեկ տարի անց քաղաքը վերադարձել է կյանքի նախկին ռիթմին, այցելուներն էլ այլևս չեն խուսափում ժամանել Սոլսբերի: