Սավչենկոն դուրս է եկել բանտից
Ուկրաինացի պատգամավոր, նախկին օդաչու Նադեժդա Սավչենկոն դուրս է եկել բանտից: Նա մեղադրվում էր պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ:
Սավչենկոն մեղադրվում էր նաև մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում և նախագահի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ:
Նրա հետ ազատ է արձակվել նաև նրա համախոհ Յուրի Լուցենկոն, ով Սավչենկոյի հետ նախորդ տարի Ուկրաինայի զինված ուժերի մի քանի սպաների հետ փորձել են կազմակերպել պետական հեղաշրջում, սակայն սպաները պատրաստվող հեղաշրջման մասին հայտնել են գաղտնի ծառայությանը, որից հետո Սավչենկոն և Լուցենկոն ձերբակալվեցին: