«Թե բա՝ սաբոտաժ․ մի քիչ կարդացեք, սովորեք, ինքներդ ձեր կենսագրությունն էս ամբիոնից մի վիճարկեք»․ Մարուքյան (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանելյանի ելույթին արձագանքելով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, որ վերջինս տեղեկատվության պակաս ունի։
Վերջինս առարկեց և նկատեց, որ հետո կբացատրի․
«Կբացատրեք, եթե կկարողանաք»,-ասաց Մարուքյանը։
Ինչ վերաբերում է իմքայլականների նշած պոպուլիստական որակումներին, ապա Մարուքյանը նկատեց, որ դեռ «Ելք» խմբակցության ժամանակ, Նիկոլ Փաշինյանի հետ նախագիծ են ներկայացրել իրենք, որն այսօր, փաստորեն, կրկնեցին ԲՀԿ-ականները և իմքայլականները որակեցին պոպուլիստական։
«Ով ինչ ասում ա, ասում եք՝ պոպոլիզմ․ տո մի հատ քաղաքական հետագիծ ունեցեք, մի հատ տեսեք, ով ինչ ա ժամանակին խոսել, նոր ինչ-որ բաներ ասեք, Համազա՛սպ։ Դուք ինքներդ ձեր կենսագրությունն էս ամբիոնից մի վիճարկեք, մի քիչ կարդացեք, սովորեք, հետ նայեք պատմությանը, տեսեք՝ ով ինչ ա խոսացել, ով ինչ ա արել վախտին, հերիք ա, չի կարելի»,- ասաց Մարուքյանը։
Նա նկատեց նաև, որ արդեն սաբոտաժի մասին խոսելն էլ ժամանակավրեպ է․
«Թե բա՝ սաբոտաժ, ո՞վ կարա ձեզ սաբոտաժ անի, աշխատեք ուղղակի, մենք էլ կանգնած ենք, որ օգնենք»։
Մանրամասները՝ տեսանյութում