«Պարո՛ն Գորգիսյան, լռե՛ք, իյա․ Էս գիժ ա, արա»․ Մխիթար Հայրապետյանը՝ Գորգիսյանին (տեսանյութ)
ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի միջև վիճաբանություն տեղի ունեցավ։
Արձագանքելով ԼՀԿ-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի մինչ այդ արված հայտարարությանը, Հայրապետյանն իր ելույթում նշեց, որ Մարուքյանը երևի տեղյակ չէ իրենց կողմից ներկայացված որոշ նախագծերից, այլապես նման հայտարարություն չէր անի։ Նրա այս ելույթին, տեղից՝ առանց վարման կարգի, արձագանքեց պատգամավոր Գորիգիսյանը։
Մխիթար Հայրապետյանը հորդորեց նրան լռել, ինչին ստացավ պատասխան՝ «Դու լռիր»։
Հայրապետյանը վդովվեց․ «Նախ դու չի՝ դուք ա, հետո էլ լռեք հենց հիմա»,-ասաց նա՝ մատը թափ տալով Գորգիսյանի վրա։ Գորգիսյանը չզիջեց, ինչին Հայրապետյանը նորից կրկնեց․ «Պարոն Գորգիսյա՛ն, լռե՛ք»։ Իրավիճակին միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որի խոսքի ընթացքում Հայրապետյանը, Գորգիսյանին ուղղված, նետեց․ «Էս գիժ ա, արա»․․․
Այնուհետև Հայրապետյանի ելույթը վերածվեց ԼՀԿ-ականների հետ լեզվակռվի։
Մանրամասները՝ տեսանյութում