Եթե մենք պոպուլիստ ենք, դուք դեմագոգ եք. մթնոլորտը մի՛ փչացրեք ձեր չիմացությամբ. Պետրոսյանը՝ իմքայլականներին (տեսանյութ)
ԱԺ-ում քննարկվում է առաջնագծում 18 տարեկան զինվորների չծառայելու հարցը: Նախաձեռնությունը առաջ են քաշել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ: Նրանցից Գևորգ Պետրոսյանին վրդովեցրեց այն, որ առանց քննարկելու, նախագիծն առաջին ընթերցմամբ մերժվեց. դեմ քվեարկողներն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին:
Վարման իրավունքով, Գևորգ Պետրոսյանն իր ելույթում նկատեց, որ այս կերպ անհնար է աշխատել, քանի որ հարցը նույնիսկ չի քննարկվում:
«Շատ հետաքրքրիր ա՝ էդ դեմ քվեարկողները ժողովրդի հետ ամեն օր հանդիպում, խոսո՞ւմ են՝ ինչպես մենք: Կամ ի՞նչ է նշանակում պոպուլիստ. եթե մենք պոպուլիստ ենք, դուք դեմագոգ եք», -զայրացած տոնով ասաց Պետրոսյանը և հավելեց, որ այն նախագիծը, որը չեն ուզում ընդունել, ասում են՝ պոպուլիստական է:
«Մթնոլորտը մի՛ փչացրեք ձեր չիմացությամբ ու խնդրում եմ՝ ուշադիր լսեք: Եղա՞վ»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին դիմեց Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում