Ճտտոցով մի դարձրեք հանրությանը ամբոխ, որ զոմբիի նման հարձակվեն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
ԱԺ-ում քննարկվում է առաջնագծում 18 տարեկան զինվորների չծառայելու հարցը: Նախաձեռնությունը առաջ են քաշել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ:
Խմբակցության պատգամավոր, նախաձեռնության համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ հարցն առաջ են քաշում և քննարկում, և ԱԺ-ն դրա համար է: Նա նկատեց, որ չի կարելի մի հրահանգով հարձակվել և ասել, թե հակահեղափոխական քայլեր եք անում:
«Հեղափոխությունը միայն ձերը չէ»,- դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ասաց Զոհրաբյանը:
«Չի կարելի մատի մի ճտտոցով հրահանգել սոցիալական ցանցերին, թե՝ վա՛յ, հեղափոխության դեմ պայքար է սկսվել: Հարգելիներս, մենք հեղափոխության դեմ չենք պայքարում, մի դարձրեք հանրությանն ամբոխ և զոմբիական հրամաններ մի տվեք, որ զոմբիի նման հարձակվեն հակահեղափոխության դեմ: Քննարկել է պետք հարցը, ո՛չ թե ինտերակտիվ քվեարկություն անել: Դա իմ մոտ դեժավյու է առաջացնում»,-ասաց Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում