Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը պաշտոնապես ամուսնալուծվեցին
Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգը՝ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին պաշտոնապես ամուսնալուծվեց: Ամուսնալուծության գործընթացը տևեց շուրջ երկու տարի: Ջոլիին ու Փիթին մնում է միայն ստորագրել փաստաթղթերը, բացի այդ, դեռ չի որոշվել երեխաների խնամքի հարցը, ինչը հետաձգվել է դատարանի կողմից մինչ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անջելինա Ջոլին փոխել է մտադրությունը և չի ցանկանում ամուսնալուծվել, սակայն զույգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, Բրեդ Փիթը չի ցանկանում վերադառնալ կնոջ մոտ:
Հունվարին տաբլոիդները գրում էին Փիթի նոր սիրավեպի մասին, պնդելով, որ նա հանդիպում է դերասանուհի Շարլիզ Թերոնի հետ:
Բրեդ Փիթ-Անջելինա Ջոլի զույգը միասին էր 2005 թվականից, երբ միասին նկարահանվեցին «Միստեր և Միսիս Սմիթներ» ֆիլմում: