«ՍուտՆիկոլ» նախաձեռնությունը հայտարարում է «Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սուտը» մրցույթ
#SutNikol նախաձեռնությունը մրցույթ է հայտարարել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց #sutNikol նախաձեռնության համակարգող խմբի անդամ Նարեկ Սամսոնյանը։ Նրա խոսքով՝ մրցույթի մասնակիցները պետք է ասեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սուտը։ Նախաձեռնությունը հենց այդպես էլ կոչվոմ է՝ «Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սուտը»։
Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ բազմաթիվ ակնհայտ ստեր կան, որոնք բացահայտելու համար հատուկ ջանքեր չարժե ծախսել։
«Բացահայտ, երբեմն լկտի ստերն ակնհայտ են։ Մարդը 50 հազար աշխատատեղ է բացել։ Այս մարդն իր գործունեությամբ ստի մարմնավորումն է, մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոսի հետ»,- ասաց Նարեկ Սամսոնյանը՝ հավելելով, որ մրցույթի իմաստը արվեստի միջոցով Նիկոլ Փաշինյանի ամենածայրահեղ սուտը ցույց տալն է։
«Արվեստի միջոցով կարող են ներկայացնել Նիկոլ Փաշինյանի հայտարարած ամենասուտ նախադասությունը, խոստումը»,- ասաց Սամսոնյանը և տեղեկացրեց, որ մրցույթի մրցանակային ֆոնդը 1000 ԱՄՆ դոլոր։
«Ամսի 26-ին կատարելու ենք հրապարակային, բաց միջոցառում, որտեղ կլինի պրոֆեսիոնալ ժյուրի, որոնք կգնահատեն աշխատանքները։ Այս պահին նվազագույն ֆոնդը 1000 դոլարն է»,- ասաց նա։
Վերջինիս հայտնեց, որ մրցույթը հնարավոր է անց կացվի ֆեյսբուքյան օնլայն տիրույթում։
Նախաձեռնության համակարգողներից Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ նշեց, որ իրենց կողմից նախաձեռնված մրցույթը վարչապետին համակրողների համար չէ։