Շոպրոնի փողոցում վիճաբանություն էր եղել, հնչել էին կրակոցներ (տեսանյութ)
Ապրիլի 7-ին 1-02-ին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Նոր Նորքից Նորք Մարաշ տանող ճանապարհին կրակում են և ավտոմեքենայով հարվածել են իրենց տան դարպասին:
Պարզվել է միջադեպի ընթացքում կրակած անձի ինքնությունը՝ Լևոն Զաքարյան: Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել:
Նախնական տվյալներով՝ միջադեպի ժամանակ Զաքարյանն իր որսորդական հրացանով 3 անգամ օդ էր կրակել:
Պարզվել է նաև, որ վիճաբանությանը ներկա է եղել նաև Գևորգ Ամուշյանը, ով նույնպես բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ Ամուշյանն ապրիլի 7-ին Շոպրոնի փողոցում վիճաբանության ժամանակ հարվածել է մի քաղաքացու: Պարզվել է նաև տուժողի ինքնությունը:
Մանրամասները՝ տեսանյութում