Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ընը կհանդիպեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ սպասվում է Պուտինի հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:
Հյուսիսկորեական մամուլի փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ընը Ռուսաստան կժամանի ապրիլի վերջին: Պեսկովն իր հերթին նշել է, որ դեռևս հայտնի չէ հանդիպման ամսաթիվն ու վայրը:
Ավելի վաղ՝ մարտին Ռուսաստան էր այցելել Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի քարտուղար Կիմ Չխան Սոնը, ում այցի նպատակը երկու երկրների առաջնորդների հանդիպումը կազմակերպելն էր: