«Ասաց՝ մա՛մ, ինձ մենակ չթողնեք․ Էդգարին սպանել են ոստիկաններն ու բժիշկները համատեղ»․ մահացածի մայրն ու կինը պատմում են (տեսանյութ)
«Դուք տեսե՞լ եք՝ ինչ են գրում Ֆեյսբուքում ու կայքերում։ Ասում են, թե իմ տղան մի քանի անգամ դատված է եղել, որ մենք ստում ենք, ու որ իր մահվան մեջ ոստիկաններն ու բժիշկները մեղավոր չեն։ Տեսե՞լ եք»։
Բարևից հետո այս հարցն առաջինը տվեց «Արմենիա» ԲԿ-ում մահացած քաղաքացի Էդգար Ծատինյանի մայրը՝ Լարիսան, երբ մտանք իրենց բնակարան։
Ասացինք, որ հենց դրա համար էլ եկել ենք՝ հասկանալու, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ NEWSPRESS.am-ի հետ զրույցում Էդգարի կինը՝ Սաթենիկ Մելքոնյանը և Էդգարի մայրը՝ Լարիսան, պատմեցին, թե ինչու են Էդգարին տարել ոստիկանություն, ինչ են պահանջել նրանից, ինչպես է նա հետո հայտնվել հիվանդանոցում ու ինչու մահացավ։
Տիկին Լարիսան վստահեցնում է, որ իր որդին մահացել է ոստիկանների և բժիշկների պատճառով:
«Որդուս սպանել են ոստիկաններն ու բժիշկները համատեղ, այդ ամենը պայմանավորված էր»,- ասում է կինն ու հավելում, որ որդին այդ ամենի մասին իմացել է․ «Ինձ ասաց՝ մա՛մ, տար ինձ էստեղից, ես լսել եմ, որ ինձ հետ մի բան ուզում են անել, հանկարծ մենակ չթողնեք»։
Սակայն, երբ կինը ցանկացել է որդուն տանել, բժիշկը չի թողել․ «Գոռաց ու ասաց՝ ես ձեզ թո՞ւյլ եմ տվել, որ ուզում եք տանեք, ոչ մի տեղ չեք տանելու»,- պատմեց մայրը։
Մանրամասները՝ մեր տեսանյութում