ԱՄՆ գլխավոր դատախազը սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել
ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարն իսկական սենսացիոն հայտարարություն արեց սենատում, երբ հայտնեց, որ դեմոկրատները նախընտրական փուլում հետևել են այժմյան նախագահ Դոնալդ Թրամփին:
«Կարծում եմ, որ դա լրտեսություն էր, այլ հարց է, թե որքանով էր դա արդարացված: Ես անձամբ չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը եղել է»,- ասել է գլխավոր դատախազը:
Այն մասին, որ իր տունը և գլխավոր շտաբը լրտեսել են, նախագահ Թրամփը հայտարարեց անմիջապես ընտրություններից հետո: Այժմ հնարավոր է հատուկ հետաքննություն սկսվի, պարզելու հատուկ ծառայությունների իրականացրած լրտեսության օրինականությունը: