Այլակարծությունը աստիճանաբար իշխանության կողմից պարսավելի երևույթից վերածվում է պատժելի երևույթի. Արփինե Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, փաստաբան Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2019 թվականի ապրիլ
ՀՀ ուժային կառույցների հիմնական առաջնահերթությունները
• ԱԱԾ- ֆեյքերի դեմ որս / «հաջողության» «մաստեր կլաս»
• ՀՔԾ-նախկին ռեժիմի ներկայացուցիչների դեմ որս (ապաշնորհության մաստեր կլաս)
• ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ -այն մարդկանց որս, որոնք գրառում են անում վարչապետի սրբության սրբոցին՝ ԱՍՖԱԼՏԻՆ։
• Մյուս ուժայիններ` ՀՆՉԵՂ անուն որոնելու քարքարոտ արահետներում
Այս միտումները գնալով ավելի վտանգավոր են դառնում, այլակարծությունը աստիճանաբար իշխանության կողմից ուղղակի պարսավելի երեւույթից վերածվում է պատժելի երևույթի»։
Գրառմանը կից Հովհաննիսյանն օգտագործել է #SutNikol հեշթեգը: