ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով հետաձգվել է ավելի քան 600 չվերթ
Չիկագոյի Օ՛Հարա և Միդվեյ օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 600 թռիչք: Պատճառն Իլինոյիս նահանգին պատուհասած ձնաբուքն է:
Ավելի ծանր է Օ՛Հարա օդանավակայանի վիճակը, որտեղ հետաձգվել է միանգամից 555 թռիչք: Արդեն սկսվել են թռիչքուղու մաքրման աշխատանքները, սակայն հայտարարվել է, որ աշխատանքների համար մի քանի ժամ կպահանջվի:
Միդվեյ օդանավակայանում հետաձգվել է 47 թռիչք: Չիկագոյում սնդիկի սյունը ցածր է 0-ից, ուժեղ ձյունը դեռ շարունակվում է: