Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը շարունակվում է ՄԽ համանախագահների և Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ (ֆոտո)
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը շարունակվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անփնական ներկայացուցչի մասնակցությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նալբանդյանը:
Ավելի վաղ նա տեղեկացրել է, որ Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, իսկ ավելի վաղ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: