Փոթորիկներ ԱՄՆ-ում. կա 8 զոհ և 100 վիրավոր
ԱՄՆ-ի հարավում 8 մարդ է զոհվել, 100-ավորները տուժել են հզոր փոթորկի պատճառով: Ուժեղ քամին արմատախիլ է արել ծառերն ու շրջել մեքենաները:
Տեխասում փոթորկին ուղեկցել է անոմալ կարկուտը, որի հատիկները բեյսբոլի գնդակի չափերի է եղել: Հարևան Միսիսիպի նահանգում պտտահողմերի հետևանքով հարյուրավոր տներ են ավերվել, որոշ շրջանում դադարեցվել է էլեկտրամատակարարումը:
Օդերևութաբանների խոսքերով փոթորիկը չի կորցրել իր ուժը և տեղափոխվում է երկրի արևելք: