Բեմի վրա մահացել է բրիտանացի կոմիկ դերասանը
60-ամյա բրիտանացի կոմիկ-դերասան Յան Կոգնիտոն մահացել է բեմի վրա՝ իր ելույթի ժամանակ: Մահվանից մի քանի րոպե առաջ նա մահվան մասին կատակ էր անում, այդ իսկ հանդիսատեսը կարծել է, թե դա կատակի մի մասն է:
Այդպես են կարծել նաև նրա գործընկերները: «Բոլորս կարծում էինք, թե դա կատակ է, նույնիսկ երբ ես բեմ դուրս եկա ու նրան դիպա, կարծեցի թե աչքերը կբացի ու կասի «բու»- պատմում է դերասանի գործընկերներից մեկը:
Այն մասին, որ կատակը վերջացավ պարզ դարձավ, երբ բժիշկները արձանագրեցին դերասանի մահը: