«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպաններն այսօր վերաքննիչ բողոք է ներկայացրել Դ.Ղազարյանին կալանավորելու Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ապրիլի որոշման դեմ։
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրեց փաստաբան Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ պահանջում են բեկանել ընդհանուր իրավասության դատարանի ապօրինի որոշումը։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու ՊԵԿ քննիչի միջնորդությունը, միաժամանակ մերժել փաստաբանների գրավի միջնորդությունը։ «Սպայկա»-ի աշխատակիցները անարդարացի համարելով դատարանի որոշումը բողոքի ակցիա էին իրակացրել դատարանի առաջ։