Հղի բուժքույրերը պատրաստ են աշխատել մինչև իրենց ծննդաբերության օրը
Ամերիկյան ծննդատներից մեկի այցելուներին զարմացրել է այն փաստը, որ ծննդատանն աշխատող 15 բուժքույրերն իրենք էլ պատրաստվել են մայրանալ:
Նրանցից շատերը պատրասատվում են մինչև հղիության վերջին օրերն աշխատել: Մինչ այդ նման ռեկորդ էր գրանցվել Պորտլենդ քաղաքի ծննդատներից մեկում, որտեղ միանգամից 9 բուժքույր էր հղի եղել:
Մայրանալ պատրաստվող քույրերից մեկի խոսքերով՝ ինքը կաշխատի այնքան ժամանակ, մինչև զգա, որ արդեն ծննդաբերում է, իսկ այդ ժամանակ ուղղակի միջանցքով ուղիղ աջ, ու ծնարան կմտնի: