Ռուս մոլագար մարդասպանը, ով 10 կնոջ էր բռնաբարել, դատապարտվեց ցմահ ազատազրկման
Ռուսաստանում մոլագար տաքսիստ Դմիտրի Լեբեդը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել կանանց բռնաբարության և սպանության մեջ: Նրա զոհն են դարձել 10 կին, որոնցից չորսին տաքսու վարորդը սպանել է:
Իր ոճրագործությունները նա սկսել է կատարել 2012 թվականին: Նրա առաջին զոհի՝ 22-ամյա աղջկա բռնաբարված մարմինը հայտնաբերվել էր աղբանոցում: Երկարատև փնտրտուքներից հետո ոստիկանությանը հաջողվեց 2018 թվականին հայտնաբերել ու ձերբակալել մոլագար տաքսիստին:
Նա հատուկ փնտրում էր միայնակ ու հարբած կանանց, իր մեքենայով տանում անմարդաբնակ վայր, այնուհետև բռնաբարում նրանց: Կանանցից չորսին նա խեղդամահ է արել ու մարմինները թաքցրել: