Սիրուշոն համագործակցում է աշխարհահռչակ պրոդյուսերի հետ (ֆոտո)
Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել աշխարհահռչակ երգիչ, երգահան, երաժշտական պրոդյուսեր RedOne-ի հետ՝ Նադիր Խայաթի հետ և գրել, որ ուրախ է նրա հետ համագործակցելու համար:
«RedOne! Աշխարհի ամենաճանաչված երաժշտական պրոդյուսերներից ու հեղինակներից մեկը: Վերջին տասնամյակի միջազգային ամենահայտնի փոփ հիթերի հեղինակ, Գրեմմիի բազմակի մրցանակակիր, ով աշխատել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Էնրիկե Իգլեսիասը, Ջենիֆեր Լոպեսը, Մարկ Էնթոնին, Շակիրան, Պիտբուլը, Լեդի Գագան:
Մեծ պատիվ է նման երաժշտի հետ համագործակցությունը»: