Ձգում են ժամկետը, որ հասցնեն
Այսօր հերթական անգամ դատարանը մերժեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ նրա պաշտպանների միջնորդությունը. Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Դատարանի այս որոշումը շատ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս առ այն, որ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և հիմա կողմերը ծանոթանում են գործի նյութերին, իսկ այս փուլում կալանքի ժամկետի ձգձգումը անհասականալի է, քանի որ Քոչարյանը, նախ՝ ազատության մեջ եղած ժամանակ չի ազդել վկաների վրա. այդ մասին նրան կալանավորելուց մինչ այսօր մեղադրող կողմը որևէ փաստ չի ներկայացրել, մյուս կողմից՝ վկայություններ տալու փուլն արդեն ավարտված է, հետևաբար, մութ է մնում հարցը՝ ինչո՞ւ է 2-րդ նախագահը մնում կալանավորված կամ ի՞նչ է կատարվում նրան մեկուսացնելու այս ողջ ժամանակահատվածում:
Ակնհայտ է, որ դատարանի կողմից նման որոշումների կայացումն առանց քաղաքական տողատակի չի լինում. Քոչարյանի կալանքի ժամկետը ձգում են, որ հասցնեն անել մի բան, ինչն այս ամիսների ընթացքում անել այդպես էլ չի հաջողվում:
Այս ձգձգումները նախաքննական մարմիններն օգտագործում են հարուցված քրեական գործը ՄԻԵԴ չհասցնելու ու հետո էլ հարկատուների հաշվին Քոչարյանին չփոխհատուցելու հեռանկարն աչքների առաջ ունենալով, բայց հետաքրքիր է՝ իսկ եթե ճիշտ կարուձև այդպես էլ չստացվի, ո՞վ է լինելու դրա պատասխանատուն:
Չէ՞ որ Շիրխանյանի՝ հեքիաթի բովանդակություն ունեցող նամակի ու դրա հիման վրա ևս մեկ քրեական գործով Քոչարյանի նկատմամբ գործ հարուցելու անհաջող փորձից հետո պատասխանատուների շրջանակն ավելի է նեղանում, իսկ բեռը՝ ծանրանում: