ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն ՍիմոնյանԳեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են․ կառավարությունը հայտարարություն է տարածել
Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը«Այ սամազվանեց թագավոր». Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա (տեսանյութ)
Միջազգային

Անորոշությունը Թուրքիայի ներքաղաքական կյանքում՝ վնասում է նաև հայ համայնքին

Ինչպես հայտնի է, Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, կարելի է ասել, պարտություն կրեց։ Գոնե ամենախոշոր քաղաքներում՝ Իզմիրում, Անկարայում և Ստամբուլում, ընտրվեցին ընդդիմադիր քեմալական «Ժողովրդա-Հանրապետական կուսակցության» թեկնածուները։

Հետաքրքրական է այն, որ եթե Իզմիրի ու Անկարայի հարցում Էրդողանն իր պարտության հետ հաշտվեց, ապա Ստամբուլի դեպքում չի հաշտվում և ամեն կերպ փորձում է պայքարել Ստամբուլի քաղաքապետի աթոռն իր կուսակցության ձեռքում պահելու համար, ինչի պատճառով նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն չի կարողանում անցնել իր պարտականությունների կատարմանը։ Էրդողանի կուսակցությունը, սկսած 1994 թվականից, կարողացել էր իր ձեռքում պահել այս կարևոր պաշտոնը, և սա չափազանց լուրջ պարտություն է թուրքական իշխող ուժի համար, որից նա կարող է և ուշքի չգալ։ Առհասարակ, այն, ինչ կատարվում է հիմա Թուրքիայում բավական հետաքրքիր է։ Այն նման է ներքաղաքական տեկտոնիկ տեղաշարժերի, երբ ընդդիմադիր ուժերը կամաց-կամաց սկսում են տեղերում վերցնել իշխանությունը, իսկ իշխող քաղաքական մեծամասնությունն աստիճանաբար կորցնում է այն։

Ինքնին հասկանալի է, որ Ստամբուլը Թուրքիայի ֆինանսատնտեսական ու մշակութային սիրտն է, և կորցնել Ստամբուլը, կնշանակեր կորցնել չափազանց լուրջ ռեսուրսներ և լծակներ։ Սակայն խնդիրը միայն Ստամբուլը չէ։ Ընտրությունները ցույց տվեցին, որ ԱԶԿ-ի հանդեպ վստահությունը, ընդհանուր առմամ, սկսել է կտրուկ նվազել ու հիմա տատանվում է 35-36 տոկոսի միջև, իսկ հաղթանակը նրա համար ապահովվել է միայն գործընկեր կուսակցությունների հետ դաշինքով։ Այն դեպքում, երբ նա հույս ուներ, որ կկարողանա շատ ավելի վստահ հաղթանակ տանել, քան դաշինքին ապավինած, որքան էլ դաշինքում իր կուսակցությունը համարվի առաջատար։ Այս պարտությունը շատ մասնագետներ համարում են որպես էրդողանյան էպոխայի վերջալույսի սկիզբը, քանի որ թուրքական քաղաքականության մեջ կա չգրված օրենք՝ Ստամբուլը երկրի մանրակերտն է և խոսել Ստամբուլի մասին, նշանակում է խոսել ողջ Թուրքիայի մասին։

Հետևաբար, որևէ քաղաքական ուժ հաջողում է, եթե հաջողում է Ստամբուլում։ Էրդողանն ինքն էլ իր քաղաքական կարիերան կառուցելիս հիմնվել է հենց Ստամբուլի ու նրա քսան միլիոնանոց բնակչության վրա՝ 1994 թվականին, երբ դարձել է Ստամբուլի քաղաքապետ։ Բացի այդ, Ստամբուլի քաղաքային իշխանությունները ֆինանսավորում են հսկայական թվով հասարակական կառույցներ և հիմնադրամներ, որոնք նաև պատկանում են Էրդողանի ընտանիքին եւ հիմա հասկանալի է, որ մինչ այժմ Ստամբուլի փողերի հաշվին ջրի վրա մնացող նախագահական ընտանիքի համար սկսվելու են դժվար ժամանակներ։

Այս իրավիճակն, անխոս, ազդելու է նաև տեղի հայ համայնքի վրա։ Հիշենք, որ պոլսահայ և, առհասարակ, թուրքահայ համայնքը պատրաստվում է պատրիարքական ընտրությունների։ Առջևում սպասվում են բավականին երկար ու տարողունակ պրոցեսներ այս առնչությամբ, և հիմնական նամակագրությունը համայնքի և Ստամբուլի իշխանությունների միջև է ծավալվելու։ Հետևաբար, անորոշությունը կարող է հավելյալ ձգձգում առաջացնել նաև Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների հետ կապված։

NEWSPRESS.am