Մասիմիլիանո Ալեգրին կարող է հեռանալ «Յուվենտուս»-ից
Թուրինի «Յուվենտուս»-ի մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հնարավոր է, որ ամռանը լքի իտալական ակումբը. տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից:
Այդ մասին ակնարկել է անգամ իտալացի մասնագետը, երբ երեկ հարցազրույցի ժամանակ նշել է, որ մարզչի աշխատանքը հավերժ չէ:
Ընդգծենք, որ ամիսներ առաջ հայտարարություն տարածվեց, որ թուրինյան ակումբը նախնական համաձայնություն ունի Անտոնիո Կոնտեի հետ և նա ամռանը նորից կվերադառնա Թուրին: