Ձերբակալվել են մանեկենի նկատմամբ «ոչ վայելուչ գործողություններ իրականացնելու» համար
Անթալիայի ոստիկանությունը երեք տղամարդու է ձերբակալել, ովքեր, ինչպես նշված է հաղորդագրության մեջ «անվայելուչ պահվածք են դրսևորել կանացի հագուստի խանութում մանեկենի նկատմամբ»:
Ոստիկաններին կանչել էր խանութի վաճառողը, երբ նկատել էր, որ մանեկենը, որի վրա վերարկու էր հագցված, անհետացել է: Տեսախցիկների տեսագրությունից պարզվել է, որ մանեկենին գողացել են երեք տղամարդ՝ 25-30 տարեկան, այնուհետև նրա նկատմամբ «ոչ վայելուչ գործողություններ իրականացրել»:
Տղամարդիկ հայտնաբերվել են, հետո ստորագրությամբ բաց թողնվել: