Ձերբակալվել է Ջուլիան Ասանժը
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով շուրջ յոթ տարի ապաստանել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, ձերբակալվել է: Այս մասին տեղեկանում ենք ռուսական լրատվական կայքերից:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարը հաստատել է, որ Ասանժին ձերբակալել են, և ավելացրել, որ վերջինս շուտով դատարանի առաջ կկանգնի:
Առայժմ հայտնի չեն Ասանժի ձերբակալման մանրամասները: