«Վեր կացեք ու հեռացեք երկրից». Վոլոչկովան սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել՝ հօգուտ Պուտինի
Սկանդալային Անաստասիյա Վոլոչկովան խորհուրդ է տվել Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր դժգոհ են իրենց վիճակից, մեղքը չբարդեն նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, այլ եթե դժգոհ են, հեռանան երկրից:
Վոլոչկովայի խոսքով՝ այն ռուսները, ովքեր վատ են ապրում, իրենք են մեղավոր դրա համար:
«Դուք, որ դժգոհում եք երկրից ու ձեր կարգավիճակից, վեր կացեք ու հեռացեք երկրից,ապրեք ուրիշ երկրում»,- ասել է Վոլոչկովան:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի բոլոր քաղաքացիները պետք է հարգեն Վլադիմիր Պուտինին, ինչպես որպես մարդ, այնպես էլ որպես նախագահ, քանի որ նա իր ուսերին է կրում երկրի ողջ բեռը: