Ի՞նչ կարգով կարելի է ստանալ տարիքային կենսաթոշակ. Պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որով իրազեկել է, թե ինչ կարգով կարելի է ստանալ տարիքային կենսաթոշակ:
«Եթե 63 տարեկան եք և ունեք առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, ապա տարիքային կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ է կենսաթոշակ նշանակող մարմին ներկայացնել փաստաթղթեր:
Կենսաթոշակ նշականող մարմնում լրացնում եք աշտատակցի տրամադրած դիմումը, անհրաժեշտության դեպքում՝ տեղեկացվում լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետի մասին»,- ասվում է տեսանյութում:
Նշվում է նաև, որ կենսաթոշակ նշանակող մարմինը դիմումն ընդունելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է նշանակել կենսաթոշակ կամ մերժել: Բացասական պատասխանի դեպքում Ձեզ կտեղեկացնեն մերժման պատճառների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում