Իսրայելի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 39 կուսակցություն
Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, որի արդյունքներով էլ նոր վարչապետ կնշանակվի: Ընտրություններին մասնակցեւմ են 39 կուսակցություններ ու դաշինքներ:
Հիմնական մրցակցությունը տեղի կունենա «Լիկուդ» կուսակցության, որի ղեկավարը գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն է և «Կախոլ-Լավան կուսակցության» միջև, որի ղեկավարը Իսրայելի բանակի նախկին ղեկավար Բենի Հանցեմն է:
Նեթանյահուն թվով հինգերորդ անգամն է իր թեկնածությունը ներկայացնում որպես վարչապետ: Չնայած կոռուպցիոն սկանդալին, Նեթանյահուի վարանիշը շարունակում է բարձր մնալ: Հաղթանակ տանելու դեպքում վերջինս կդառնա ամենաերկար ղեկավարած վարչապետը Իսրայելի պատմության մեջ: