Brexit-ը հետաձգվեց մինչև հունիսի 30-ը
Բրիտանական պառլամենտը տվել է իր համաձայնությունը՝ մինչ հունիսի 30-ը Brexit-ը հետաձգելու վերաբերյալ: Այսօր Բրյուսելում կայանալիք Եվրամիության խորհրդի նիստին պարզ կդառնա՞ արդյոք վերջինս ևս համաձայն է Brexit-ի հետաձգմանը:
Մինչ այդ Թերեզա Մեյը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Հանդիպումները փակ են եղել, սակայն տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հիմնական քննարկված թեման Brexit-ի հետաձգումն է եղել:
Պաշտոնական Լոնդոնը մինչ այսօր համաձայնության չի եկել Brexit-ի տարբերակներից որևէ մեկի շուրջ և այս անգամ էլ վարչապետ Մեյը Բրյուսել կմեկնի առանց համաձայնագրի տարբերակի։