Պենտագոնը Դոնալդ Թրամփին տրամադրել է պատի համար նախատեսված գումարը
Պենտագոնը Դոնալդ Թրամփին է տրամադրել շուրջ 1 միլիարդ դոլար՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար:
Հենց այդքան գումար էր անհրաժեշտ Նյու Մեքսիկոյում և Արիզոնայում սահմանային պատի կառուցման համար:
Կանխատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն արդեն հաջորդ տարվա աշնանը: Որպեսզի գումար ստանա իր նախընտրական ամենամեծ խոստումը կատարելու համար, Դոնալդ Թրամփը փետրվարին արտակարգ դրություն մտցրեց Մեքսիկային սահմանակից նահանգներում, ինչն էլ նրան հնարավորություն տվեց առանց Սենատի համաձայնության, Պենտագոնից ստանալ պատի կառուցման համար անհրաժեշտ գումարը: