Հարի Քեյնի համար մրցաշրջանն ավարտված է
Երեկ Չեմպիոններրի լիգայի խաղարկության ¼ եզրափակչի առաջին հանդիպումները կայացան: Անգլիական «Տոտենհեմ»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի հանդիպման ժամանակ ծանր վնասվածք ստացավ լոնդոնյան ակումբի առաջատար Հարի Քեյնը:
Ըստ անգլիական սպորտային մամուլի՝ Քեյնի համար այս մրցաշրջանն ավարտված է, և անգլիացի հարձակվողը այս մրցաշրջանում այլևս չի օգնի իր թիմին:
Քեյնի վնասվածքի մասին խոսել էր նաև թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և նա նույնպես ակնարկել է, որ հնարավոր է այս մրցաշրջանում այլևս Հարի Քեյնը դուրս չգա խաղադաշտ:
Ընդգծենք, որ Քեյնը վերջերս էր վերականգնվել ծանր վանսվածքից: