Կինս ստացավ մարդու պապիլոմա վիրուսի պատվաստումը, ես նույնպես կստանամ. Արսեն Թորոսյան (ֆոտո)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր կինը՝ Վարդուհի Թևանյանը, ստացել է Մարդու պապիլոմավիրուսի պատվաստումը. ինքը ևս առաջիկայում կստանա:
«Կինս ստացավ իր ՄՊՎ պատվաստումը, ես նույնպես այն կստանամ մոտ ժամանակներս, իսկ աղջիկս այն կստանա 13 տարեկանում»: