եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պատասխանը շատ ավելի ուժեղ կլինի, քան նախորդը. Իրանի ԱԳ փոխնախարար Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակԲենիամին Նեթանյահուն ասել է, թե Իսրայելն ինչպես կպատասխանի ԻրանինԱզատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելուԱմիսը 24 մլն դրամի 60 հազար հատ ցախավել եք գնում 600 աշխատակցի համար. ավագանու ընդդիմադիր անդամ (տեսանյութ)Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում Սամվել Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքի մասին (տեսանյութ) Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Սամվել Վարդանյանը ՁՊՎ տեղափոխվելիս ենթարկվել է դաժան ծեծի. փաստաբան
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն իսկ ընդունվում ենՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջՕգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (տեսանյութ)Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)Պեկինում հանդիպել են Սի Ցզինպինը և Օլաֆ Շոլցը
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում. News.am
Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանինՄալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դիՊարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք և կվարեք նիստը՝ գրածները տառացի կմեկնաբանեք Ձեր ձևով․ Տիգրան ԱվինյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում էՍուտ է ասել, սուտ է ասում․ Վահե Հովհաննիսյան«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում»Որքան ժամանակով է որակազրկվելու ՌոնալդունԱնհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ»Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ ԱհարոնյանԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՀերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»Լարսը բաց էՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներՊատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հրդեհ՝ Հարթագյուղ գյուղումՏավուշի թեմայից հետո ՔՊ-ում շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում, բայց չեն բարձրաձայնում․ «Հրապարակ»«Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինԱյսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հուսով է, որ Իսրայելը հակահարված չի տա ԻրանինՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ ցածր է մնում ԱՄՆ-ը չի կարող ստիպել Իսրայելին հրաժարվել Իրանին պատասխանելուց. փորձագետԱմասիայում փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»-ն Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել․ Հայրապետյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Թուրքական իշխանությունն է միշտ առաջ տարել Ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը
Հասարակություն

Ստուգվել են «Արմավիր» ՔԿՀ-ի պայմանները. Դատախազությունը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ընթացող՝ պահվող անձանց իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի ուսումնասիրությունների շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հերթական ստուգումներն անցկացվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում:
Ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ փաստվել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում ևս տարածված է խցերում անձանց քնելատեղերն առանց համապատասխան թույլտվության վարագուրապատելու, առանձին դեպքերում՝ կերակրադռնակները ներսի կողմից կպչուն ժապավենով փակելու երևույթը։ Մի շարք խցերում եղել են ներքին կանոնակարգով չթույլատրված սպասքի միջոցներ: Պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման անհրաժեշտ որոշ պարագաներով:

Խախտումներ են արձանագրվել տեսազանգից և զբոսանքի ժամից դատապարտյալների և կալանավորված անձանց օգտվելու ժամանակացույցերի սահմանման, հեռախոսակապից օգտվելու գործընթացի հաշվառման, տեխնիկատնտեսական սպսարկման աշխատանքներում դատապարտյալների ներգրավման պահանջների պահպանման, այդ աշխատանքներում ներգրավված դատապարտյալների կողմից կատարվող աշխատանքների ժամաքանակի և որակի նկատմամբ իրականացվող հսկողության ընթացակարգերի ապահովման, դատապարտյալների ուղղման համար նախատեսված աշխատանքների իրականացման, բացասական վարքագծի հակումներ ունեցող դատապարտյալների հաշվառման ոլորտներում: Չի ապահովվել առանձնակի դաժանությամբ կամ բռնությամբ հանցագործություն կատարած դատապարտյալներին որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողներ հաշվառելու գործընթացը, ինչն անհրաժեշտ է նրանց հետ թիրախավորված սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնելու համար:

Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ ՔԿՀ-ի խցերի սանիտարահիգիենիկ պայմանները, չնայած ՔԿՀ շենքային ոչ բարվոք վիճակին, հիմնականում համապատասխանել են սահմանված չափանիշներին: Այս ոլորտում խնդիրները կապված են եղել պահվող անձանց տարեկան բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկելու պարտադիր պահանջի կատարման, բժշկական սպասարկման բաժնում հերթապահության ժամանակացույցի ապահովման, ՔԿՀ ԲՍԲ-ի ստացիոնար բաժանմունքում բուժման մեջ գտնվող հիվանդների նկատմամբ, հաստիքների բացակայության պատճառով, գիշերային անբավարար հսկողության հետ: Պարզվել է նաև, որ բավարար չափով չի ապահովվել ԲՍԲ մասնագետների կողմից ՔԿՀ-ի պատժախցերում գտնված և հացադուլ իրականացնող անձանց կանոնավոր, առանց տևական ընդհատումների այցելելու պահանջը:

Խախտումներ են արձանագրվել նաև ՔԿՀ-ում հանձնուքների ընդունման և հանձման գործընթացում: Պարզվել է, որ պատշաճ հսկողություն չի իրականացվում հանձնուքների մասին դիմումներում ներկայացված տեսականուն և քանակին համապատասխանության նկատմամբ:

Ստուգման շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանը շրջել է ՔԿՀ-ի բոլոր խցերով, զրուցել բոլոր պահվող անձանց, այդ թվում նաև օտարերկրացիների հետ՝ նրանց հուզող հարցերով տալով պարզաբանումներ, հնարավորության և իրավասության շրջանակներում բավարարելով նրանց խնդրանքները։ Մի քանի դատապարտյալների վերաբերյալ փաստաթղթերը պահանջվել են ՔԿՀ-ի վարչակազմից՝ հետագա ուսումնասիրություն կատարելու նպատակով։ Վարչության պետի կողմից ընդունելություն է կատարվել նաև ՔԿՀ-ում պատիժ կրող 2 ցմահ դատապարտյալների համար: Վերջիններիս կողմից որոշակի խնդիրներ են բարձրացվել իրենց պատժի կրման պայմանների հետ կապված, ինչի վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ, իսկ ՔԿՀ-ի վարչակազմի կողմից օպերատիվ կերպով միջոցներ են ձեռնարկվել նշված խնդիրները լուծելու ուղղությամբ։

Ստուգման արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը ՔԿՀ-ում անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն: Քննարկվել են ստուգմամբ արձանագրված խախտումները, դրանց ուղղման հնարավոր միջոցները։ Արձանագրվել է, որ ի հայտ բերված խախտումների մեծ մասը վերացվել է հենց ստուգման ընթացքում: Խորհրդակցության արդյունքներից ելնելով՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի կողմից ձեռնարկվել են միջոցներ՝ խախտումների մյուս մասը հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնելու, հետագայում դրանք բացառելու նպատակով։

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից ընդգծվել է ՔԿՀ-ում պահվող անձանց զբաղվածության ապահովման ոլորտում ՔԿՀ-ի վարչակազմի կողմից կատարված արդյունավետ աշխատանքը և էական դրական տեղաշարժը: